«Էլվիս» ֆիլմը դարձել է երկրորդ ամենահասութաբեր երաժշտական բայոպիկն աշխարհում

1 Min Read

Բազ Լուրմանի «Էլվիս» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 269,7 մլն դոլար և դարձել երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող երաժշտական բայոպիկը: Այս մասին հայտնում է Collider-ը։

Առաջին տեղում է 2018 թվականին թողարկված «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմը, որը Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի կյանքի պատմությունն է։ Ամբողջ աշխարհում այն ​​հավաքել է 910 միլիոն դոլար: Այս դերը մարմնավորած Ռամի Մալեքն իր աշխատանքի համար «Օսկար»-ի է արժանացել։

«Էլվիս» ֆիլմը պատմում է Փրեսլիի կյանքի և երաժշտական ​​կարիերայի, ինչպես նաև մենեջեր Թոմ Փարքերի հետ նրա դժվար հարաբերությունների մասին: Ֆիլմում նկարահանվել են՝ Օսթին Բաթլերը, Օլիվիա Դեժոնգը, Լյուկ Բրեյսին և Ռիչարդ Ռոքսբուրգը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է հունիսի 24-ին։

Ավելի վաղ ռեժիսոր Բազ Լուրմանը հայտնել էր, որ Էլվիս Փրեսլիի ընտանիքը հիացած է երգչի մասին ֆիլմով։

Կիսվեք այս հոդվածով