Transavia-ն Երևան-Լիոն-Երևան թռիչքներ կիրականացնի

0 Min Read

Transavia ավիաընկերությունն ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթ։

Հուլիսի 3-ից սկսած՝ թռիչքներ կիրականացվեն նաև չորեքշաբթի օրերին, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Կիսվեք այս հոդվածով