Ամերիկյան Zoom Video Communications Inc.-ը, որը մասնագիտացված է հեռահար կոնֆերանսների ծառայություններ մատուցելու մեջ , ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում գրանցել է վերջնական անկում։ Դրա հիմնական պատճառները կապված են արժույթի տատանումների և իր ծառայությունների պահանջարկի կրճատման հետ, քանի որ աշխատակիցները վերադարձել են գրասենյակներ և հեռավար ավելի քիչ են սկսել աշխատել:
Հուլիսի 31-ին ավարտված եռամսյակի զուտ եկամուտը կազմել է 45,7 մլն դոլար, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում եկամուտը կազմել էր 316,9 մլն դոլար, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, գրում է Interfax-ը։
Եռամսյակի վերջում Zoom-ի հաճախորդ ընկերությունների թիվը կազմել է մոտ 204,1 հազար՝ մեկ տարում ավելանալով 18%-ով։
Zoom-ը նվազեցրել է ընթացիկ տարվա եկամուտների կանխատեսումը մինչև 4,38-4,4 միլիարդ դոլար՝ 4,53-4,55 միլիարդ դոլարից, ճշգրտված շահույթը՝ 3,66-3,69 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց։
Ընկերության բաժնետոմսերը երկուշաբթի լրացուցիչ սակարկությունների ժամանակ 8,3%-ով էժանացել են:
Ընթացիկ տարվա սկզբից ընկերության կապիտալիզացիան նվազել է 47%-ով՝ հասնելով 29,7 մլրդ դոլարի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում