Վրացի մաքսավորները կանխել են «Սադախլո» անցակետով Հայաստանից 16,7 հազար լարի (մոտ 6,2 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդերի մաքսանենգության փորձը. հայտնում է Սպուտնիկ Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի եկամուտների ծառայությանը:
Զննությամբ օտարերկրյա քաղաքացուց առգրավել են 171.1 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Թե որ երկրի քաղաքացի է սահմանախախտը, չի նշվում։
Օտարերկրացու գործը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա գործողությունների համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում