Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ հատվածում‚ որն ընդգրկում է Մ-1‚ Երևան-Գյումրի ճանապարհի կմ37+545-կմ71+500 հատվածը‚ ընթանում են վերակառուցման աշխատանքներ:
Ճանապարհի տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ‚ մասնավորապես՝ հաղային աշխատանքներ՝ ժայռային պայթեցումներ‚ հանույթ‚ լիցք‚ փխրեցում‚ երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորում և այլն։
Շինաշխատանքներն իրականացնում է իսպանական «Լևանտինա Ինխեներիա ի Կոնստրուկսիոն» Ս․Լ և «Օբրաս Պուբլիկաս ի Ռեգադիոս» Ս․Ա» ՀՁ-ն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկությունը։