Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է 3051 վարչական վարույթ

1 Min Read

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են՝  2023 թվականին տեսչական մարմնի ստուգումների արդյունքում հարուցվել է 3501 վարչական վարույթ, որից 612-ը՝ դիմումի հիման վրա, 2889-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ։

2023 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը 2022 թվականի համեմատությամբ աճել է 69, իսկ 2021 թվականի համեմատությամբ՝ 139%-ով։

Վարչական վարույթներն ըստ ոլորտների՝

  •  աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատողների առողջության պահպանման   և անվտանգության ապահովման ոլորտ  – 1474 վարչական վարույթ.
  •  դեղերի շրջանառության ոլորտ – 140 վարչական վարույթ.
  •  բժշկական օգնության և սպասարկման ոլորտ  – 1387 վարչական վարույթ.
  •  հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ  – 500 վարչական վարույթ։

Հարուցված 479 վարչական վարույթով խախտումները վերացնելու համար տրվել է առաջադրանք տալու վերաբերյալ կարգադրագիր, 3001 վարույթ կարճվել է, այդ թվում՝ 194՝ դիմումից հրաժարվելու հիմքով, մնացած վարչական վարույթների ընթացքը շարունակվել է 2024 թվականին։

Վարչական վարույթների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են նախազգուշացումներ և տուգանքներ, ընդունվել է 1327 տույժ նշանակելու մասին որոշում, ընդհանուր առմամբ սահմանվել է 570 746 993 ՀՀ դրամի տուգանք։

Կիսվեք այս հոդվածով