Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի Ամերիաբանկի հնարավոր վաճառքի հետ․ Մեսրոպ Առաքելյան

1 Min Read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ամերիաբանկի հնարավոր վաճառքի վերաբերյալ տեղեկության ֆոնին Ռուբեն Վարդանյանի մասին տարածվող լուրերին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հաշվի առնելով Ամերիաբանկի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը, որը հասանելի է բոլորին՝

• Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում Ամերիա Բանկի բաժնետեր։

• Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:

• Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։

• Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։

• Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։

Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ»։

 

Կիսվեք այս հոդվածով