«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։
ՄԹ գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct Authority, FCA) հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Որպես հաջորդ քայլ` գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
Խումբը Միացյալ Թագավորությունում գրանցված միջազգային ֆինանսական ընկերություն է, որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական շուկայի պրեմիում հարթակում: Այն ներառված է FTSE-250 ինդեքսի ցանկում: Խմբի բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից JP Morgan-ը, BlackRock-ը, Vanguard Group-ը, Schroders-ը, Norges Bank Investment Management-ը և այլն:
Գործարքի վերջնական հաստատումից հետո Ամերիաբանկը` որպես Խմբի ինքնուրույն լիիրավ և լիարժեք իրավունակությամբ ընկերություն, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած ռազմավարական նպատակներին, հռչակած արժեքներին, առաքելությանն ու տեսլականին։
Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացման և գրանցած նշանակալի հաջողությունների այս փուլում Ամերիաբանկը Խմբի հետ բանակցություններն ու դրանց արդյունքում հնարավոր գործարքը դիտարկում է որպես իր երկարաժամկետ զարգացման ուղիներից մեկը։ Գործընթացի բարեհաջող ավարտից հետո Ամերիաբանկը կդառնա միջազգային շուկայում ցուցակված ֆինանսական խմբի անդամ և այսպիսով կստանա հասանելիություն համաշխարհային ֆինանսական շուկաներին՝ կապիտալի ներգրավման ու ներդրումների համար, և կշարունակի առաջարկել իր հաճախորդներին ամենաարդիական ֆինանսական պրոդուկտներն ու տեխնոլոգիական նոր լուծումները:
Նշենք նաև, որ գործարքի կապակցությամբ BOGG PLC-ն նախաձեռնելու է վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց, որն ընդգծելու է իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը:
* Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ՝ Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթր՝ թվային պրոդուկտների և էկոհամակարգերի հստակ շեշտադրմամբ։ Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ և ժամանակակից բանկային փորձառություն զարգացող թվային միջավայրում։
Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն՝ նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում