Իմ համբերությունը սկսում է սպառվել․ չի կարելի դարերով քննարկել. քաղաքապետ

1 Min Read

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել Արզումանյան փողոցի վթարային շենքերի փոխարեն նորերը կառուցելու և այնտեղի բնակիչներին բնակարանով ապահովելու ծրագրին։

Նշվել է, որ պայմանագրի պայմանները քննարկվել են, և արդեն բնակիչներին է ուղարկվել ծանուցագիր:

«Մենք այս գործընթացը նախաձեռնել ենք բնակիչների պահանջով։ Իմ համբերությունն էլ արդեն, այս ծրագրի հետ, կապված սկսում է սպառվել։ 2022թ․ սեպտեմբերից սկսել ենք ծրագիրն իրականացնել։ Այլևս հավելյալ քննարկումներն ընդունելի չեն։ Եթե մինչ այս պահը չենք եկել այն եզրահանգումներին, որ արդեն հստակ է, էս է ստանդարտը, այլևս ոչ մի հավելյալ քննարկում ընդունելի չէ։ Չի կարելի դարերով քննարկել, պետք է սկսել գործել: Այդ մարդիկ ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում: Աստված մի արասցե, մի բան կատարվի։ Այդպես և՞ս քանի տարի պետք է քննարկել հարցը, համոզել, որ վտանգավոր է իրենց կյանքի համար, իրենց պահանջով է իրականացվում և՝ ամենալավ պայմաններով»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Քաղաքապետը հանձնարարել է մի քիչ արագացնել գործընթացը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով