Կիևյան կամուրջի հիմնանորոգման ժամկետները պետք է հնարավորինս սեղմել. քաղաքապետ

1 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին։

Զեկուցվել է, որ եղանակային պայմաններից ելնելով՝ առաջին փուլի աշխատանքները դադարեցվել էին, սակայն փետրվարի 18-ից սկսվել են։ Այժմ բազալտե աստիճանավանդակներն են ապամոնտաժվում, և նորերը տեղադրվում, մարտից կմեկնարկեն անցումի վերանորոգման աշխատանքները։

Իսկ երկրորդ փուլը կմեկնարկի ֆինանսական համաձայնագրի կնքումից հետո:

Քաղաքապետը հանձնարարել է այս գործընթացին զգուշավոր մոտենալ:

«Խոսքը գնում է Կիևյան կամրջի մասին, և երկրորդ փուլը ենթադրում է նաև երթևեկության որոշակի սահմանափակում։ Կարևոր հանգույց է․ պետք է աշխատանքի ժամկետները հնարավորինս սեղմենք և այնպես կազմակերպենք, որ երթևեկության նվազագույն խնդիրներ առաջացնի քաղաքում։ Տրամաբանական է․ որ հիմնանորոգվում է, պետք է որոշ ժամանակով փակվի, բայց այդ ժամանակը պետք է նվազագույնի հասցնենք»,- ասել է նա։

Կիսվեք այս հոդվածով