Նախորդ տարի կենսապահովման ոլորտում շատ մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացրել, բայց հետագա վերականգնումը շինարարների կողմից, վերականգնման աշխատանքների նվազագույն այն արդյունքները, որոնք ունենք, ոչ բավարար ենք գնահատում:
Եվ այդտեղ շատ, բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, և այդ բազմաթիվ խնդիրները հաշվի առնելով՝ մենք նոր ստանդարտներ ենք ընդունել, որոնք ենթադրում են ավելի խիստ պահանջներ շինարարների նկատմամբ, առհասարակ ինժեներական աշխատանքն իրականացնող շինարարների նկատմամբ՝ լինեն մեր գործընկերների՞ շինարարները, թե՞ մասնավոր որևէ շինարար, որոնք իրականացնում են ասֆալտբետոնյա ծածկույթի քանդում-վերականգնում:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետը նշել է, որ իր խոսքը մասնավորապես ուղղված է հսկողություն իրականացնող մարմիններին, որովհետև հիմնականում նման աշխատանքի որակը կախված է նաև այն բանից, թե ինչ որակով է վերահսկվում:
«Այստեղ վարչական շրջաններն ունեն անելիք, և քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն ունի անելիք, և ես հուսով եմ, որ այս տարի նախորդ տարվա նույնանման պատմությունները չեն կրկնվելու:
Եվ պետք է խնդրեմ, որպեսզի ձեր անձնակազմերն ինտենսիվ կերպով բոլոր այն հատվածներում, որտեղ տրվում է շինթույլտվություն, իրականացնեն հսկողություն, և ոչ միայն շինթույլտվություն, նույնիսկ վթարային շինությունների դեպքում էլ պետք է իրականացվի ձեր կողմից հսկողություն, և այդ հսկողության հսկողությունն էլ պետք է իրականացվի վերահսկողության վարչության կողմից, որովհետև մենք ունեցել ենք շատ լավ փորձ նախորդ տարվա, և ես չեմ ուզում, որ այդ փորձն այս տարի մենք նույնպես կրկնենք»,- ասել է Ավինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում