Հարգելի գործընկերներ, մեզնից նեղանալ չլինի. Ավինյան

1 Min Read

Մեկ շաբաթում Երևան քաղաքում ապամոնտաժվել է 435 ինքնակամ տեղադրված գովազդ, որից 59-ը՝ ցանցային, տոկոսային հարաբերությամբ՝ 13 տոկոս:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պաշտոնակատար Արմեն Առաքելյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքի տարածքում ինքնակամ տեղադրված գովազդներն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու, ինչպես նաև առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ գիտի՝ կան տնտեսվարողներ, որոնք քաղաքապետարանի սահմանած չափորոշիչներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացի շրջանակում  դիմել են ոստիկանություն, ապա ընդգծեց, որ այս մասով աշխատանքների տեմպը պետք է ավելացնել:

«Ես կարծում եմ, որ այստեղ պետք է տեմպը հնարավորինս ավելացնենք։ Չի կարելի։ 2023թ. ապրիլին ենք ընդունել այս նոր չափորոշիչները։ Այդ մարդկանց հետ մանրամասն քննարկել ենք։ Իրենք տեղեկացված են եղել, որ նման չափորոշիչներով ընդունում ենք գովազդի նոր ստանդարտներ։ Հարգելի գործընկերներ, մեզանից նեղանալ չլինի»,- ասել է Ավինյանը։

 

Կիսվեք այս հոդվածով