Երբ գիծ կմտնեն 30 նոր ավտոբուսները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հարցրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետին զեկուցել են, որ մրցույթները կայացած են, իսկ մաքսազերծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված։

«1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի ժամկետն ավարտվում է մարտի 1-ին։ Այդ գիծ, ենթադրում եմ, մարտի 1-ին կմտնենք։ Մնացածը տեխնիկապես պատրաստ ենք ավելի շուտ գիծ մտնել, ուղղակի այնտեղ հարկային մուծումներն արված է։ Եթե շուտ մտնենք, կրկնակի են արվելու։ Կարող ենք սպասել և մարտի 1-ից բոլորը միասին մտնել»,- ասել է տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

«Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանն էլ հայտնել է, որ ավտոբուսի նստատեղերով է սահմանված հարկավճարը, այսինքն՝ ամսվա համար 1 նստատեղը 2000 դրամ հարկավճար է սահմանված։

Ի պատասխան Տիգրան Ավինյան էլ հավելել է, որ հարկերը կվճարեն, միայն թե ավտոբուսները շուտ երթուղի մտնեն։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով