Նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է, որ հանրակրթության ոլորտը մշտապես ուշադրության իրենց կենտրոնում է:

Նրա խոսքով՝ տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ են իրականացրել, ունեն կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, գիտության ոլորտում ֆինանսավորումն ավելացել է չորս անգամ, դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում ֆինանսական փոխհատուցման չափն է եղել:

«2024 թ. Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում` դայակների , տնօրենների, սա, իհարկե, այն չափը չէ, որին մարդիկ, որ այդտեղ աշխատում են, արժանի են վերանայման տեսանկյունից, բայց սա դեռ սկիզբն է, բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- ասել է նա:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով