Հարավային Կորեան աշխարհի խոշորագույն տնտեսություններից է։ Երկիրը ներառված է G20-ում և 2024թ.-ին երկրի իրական ՀՆԱ-ն աճելու է 2,2%-ով, որը համաշխարհային տնտեսության սպասվող 3,1% աճից ցածր է 0,9 տոկոսային կետով։ Փաստացի, այն եզակի տնտեսություններից է, որի աճի տեմպերը նույնիսկ անցնում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների աճի տեմպերը։
Հրվ․ Կորեան շարունակում է իր կայուն զարգացումը, և դրա մասին են խոսում այս երկրի՝ համաշխարհային նշանակության ընկերությունների շուկայական կապիտալիզացիայի բարձր մակարդակները։
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
Բոլորիս հայտնի հարավկորեական բրենդները միշտ էլ գնահատվել են հայ հանրության կողմից։ Բոլորիս տանն էլ կլինեն հարավկորեական արտադրության կենցաղային էլեկտրական սարքավորմներ կամ, օրինակ, շատ վարորդներ են գերադասում Kia և Hyundai մակնիշի մեքենաներ։
Այսպիսով, ուսումնասիրենք Հրվ․ Կորեայի 5 խոշորագույն ընկերությունները` ըստ շուկայական ըստ կապիտալիզացիայի մակարդակի․
Նախ և առաջ նկատենք, որ 2024թ-ի փետրվարի 16-ի դրությամբ, ըստ շուկայական կապիտալիզացիայի մակարդակի, առանձնացված է ցուցակ 101 հարավկորեական ընկերությունների մասնակցությամբ, որոնց ընդհանուր շուկայական կապիտալիզացիայի մակարդակը կազմում է $1,2 տրլն:
Այս ցուցակում առաձնակի տեղ է զբաղեցնում բոլորիս կողմից սիրված Samsung ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիայի ծավալը կազմում է $364 մլրդ։ Այս ցուցանիշով Samsung-ը բացառիկ դիրք ունի։ Մյուս ընկերությունների շուկայական կապիտալիզացիայի մակարդակն էականորեն՝ մոտ 3 անգամ, ցածր է Samsung-ից։
Այդուհանդերձ,
2-րդ հորիզոնականում է SK Hynix՝ $76 մլրդ կապիտալիզացիայով։ Այս ընկերությունը հայտնի է կիսահաղորդիչների շուկայում։
3-րդ տեղում է մեզ քաջ հայտնի LG Energy Solution-ը, որի շուկայական կապիտալիզացիայի ծավալը կազմում է $72 մլրդ։
4-րդ տեղում է հայտնվել Samsung Biologics-ը։ Վերջինս հարավկորեական բիոտեխնոլոգիական ընկերություն է, որը համագործակցում է դեղագործական հայտնի ընկերությունների հետ։ Samsung Biologics-ի շուկայական կապիտալիզացիայի մակարդակը կազմել է $44 մլրդ։
5-րդ հորիզոնականում է Hyundai-ի ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասնում է $42 մլրդ։