Ի՞նչ գիրք նվիրել Գրքի տոնին․ խորհուրդներ Իդրամից և IDBank-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

4 Min Read

Տարվա ամենագրքառատ տոնն արդեն մոտ է․  այս օրերին քաղաքում ամենաշատ գնվող ու նվիրվող իրը գիրքն է հաստատ, չնայած գիրքն «իր» կոչելը, իհարկե, մեղք է։ Գրախանութների հատուկ առաջարկները գերազանցում են ամանորյա ակցիաները, գրքի հերթերն էլ հիշեցնում են հին ու բարի օրերը, երբ մարդիկ գիրք գնելու համար հերթ էին կանգնում։

Այս տոնն ամենահարմար պահն է, երբ սիրելի մարդկանց կարելի է նվիրել այն գրքերը, որոնք երկար ժամանակ է՝ ուզում էին կարդալ։ Մենք էլ ենք այդպես վարվել․ Իդրամը փոքրիկ անակնկալ էր կազմակերպել ՀՀ ՊՆ N զորամասի համար ու նրանց գրադարանին նվիրել 100 գիրք՝ առաջնորդության, ղեկավարման հմտությունների և շատ այլ օգտակար թեմաներով։ Միջոցառման մասին հոլովակը թողնում ենք այստեղ ու անցնում մեր խորհուրդներին, թե ինչ գիրք կարելի է նվիրել տոնի առթիվ։

Էսթես Կլարիսսա – «Գայլերի հետ վազող կանայք․ Կնոջ արքետիպն առասպելներում ու լեգենդներում»․ Յուրաքանչյուր կնոջ մեջ ապրում է հզոր ուժ, որը լցված է բնազդներով, ստեղծագործությամբ և մեծ գիտելիքներով: Գիրքը պատմում է կանանց բնազդային էության մասին և կարող է լուրջ բացահայտումների աղբյուր դառնալ ձեզ համար։

Մարի Կոնդո – «Կախարդական մաքրում․ Ձեր տունն ու կյանքը կարգի բերելու ճապոնական արվեստը»․ առաջին հայացքից պարզ կենցաղային երևույթների մասին այս գրքում շատ բանալիներ կան թաքնված, որոնք տանում են դեպի իսկական մարդկային երջանկություն։ Գիրքը կօգնի ցանկացածին՝ ապրել ազատ, պարզ ու երջանիկ կյանք՝ առանց ավելորդ իրերի ու մտքերի։

Ջոն Ստրելեքի – «Սրճարան աշխարհի եզրին»․ ո՞վ եմ ես, ո՞ւր եմ գնում, երջանի՞կ եմ արդյոք․ այս հարցերի պատասխանները կյանքի տարբեր շրջաններում շատերս ենք փնտրում։ Հեշտ ու արագ ընթերցվող այս գիրքը կօգնի ամբողջությամբ վերաիմաստավորել՝ կյանքում ինչն է իսկապես արժեքավոր ու կարևոր, ազատվել վախերից ու կասկածներից և բացել սիրտը երջանկության համար։

Ֆրանսիսկ Միրալլես և Հեկտոր Գարսիա – «Իկիգայ․ Երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»․ Ճապոնացիները կարծում են, որ յուրաքանչյուր մարդ ունի իկիգայ՝ ամեն առավոտ անկողնուց դուրս գալու պատճառ: Ոգեշնչող և մխիթարող այս գիրքը տալիս է կյանքը փոխող գործիքներ՝ բացահայտելու Ձեր անձնական իկիգայը: Այն կօգնի գտնել Ձեր նպատակը, բարելավել ընկերական հարաբերությունները և վառ պահել կյանքի նկատմամբ կիրքը։

Իհարկե, պետք չէ մոռանալ նաև հայ գրականության մասին՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից։ Այստեղ արդեն չենք ուզում առանձնացնել ու խորհուրդ տալ միայն մեկը, որովհետև ուշադրության արժանի գրքերն իսկապես շատ են։ Այնպես որ՝ կարող եք պարզապես մտնել սիրելի գրախանութ, որտեղ կա Իդրամով QR-վճարման հնարավորություն, ընտրել ցանկալի գիրքը և վճարել ակնթարթորեն ու անհպում՝ ձեր կողմից կրճատելով գրքի հերթը։ Իմիջիայլոց՝ հիշեցնում ենք, որ եթե կրկին չեք պլանավորել ամսվա բյուջեն ու գիրք գնելու գումար չեք առանձնացրել, ապա կարող եք հույսը դնել հին ու բարի ընկերոջ՝ Rocket Line-ի վրա, ու որոշ ժամանակով հետաձգել վճարումը՝ բաց չթողնելով գիրք նվիրելու հնարավորությունը։ Ի դեպ, գրախանութներից շատերում Rocket Line-ը հասանելի է 0%-ով։

Ու էլ ի՞նչ տոն առանց անակնկալների։ Փետրվարի 18-ին, 19-ին ու 20-ին Libruum, Manmar, Book Nook, Gamma, Pen Shop խանութներում Idram Junior հավելվածով վճարում կատարելիս կարելի է ստանալ անակնկալ նվեր Ջունիորի կողմից, ստացվում է՝ կարող եք գնել նվեր ու ստանալ նվեր նաև ձեզ համար։

Դե ինչ, հաճելի գնումներ ենք մաղթում, և թող Ձեր ընտրած գիրքն իսկապես փոխի նվերի հասցեատիրոջ կյանքն ու դառնա կարդացած լավագույն գրքերից մեկը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կիսվեք այս հոդվածով