Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը վաճառել է Amazon.com Inc.-ի ևս 2 միլիարդ դոլարի բաժնետոմսեր՝ այս ամիս իր բաժնետոմսերի վաճառքի ընդհանուր ծավալը հասցնելով մոտ 6 միլիարդ դոլարի․ գրում է Market Watch-ը։
Բեզոսը սկսել է վաճառել Amazon-ի բաժնետոմսերը փետրվարի 7-ին։ Ըստ նրա ծրագրի՝ նախատեսվում է մինչև 2025 թվականի հունվարի վերջ վաճառել Amazon-ի մինչև 50 միլիոն բաժնետոմս։
Բեզոսը մինչ այժմ վաճառել է մոտ 36 միլիոն բաժնետոմս։
166 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր դեռ ենթակա են վաճառքի։
Փետրվարի 15-ի դրությամբ Բեզոսի կարողությունը կազմում է մոտ 194 միլիարդ դոլար։ Ըստ Bloomberg Billionaire’s Index-ի՝ նա զիջում է միայն Իլոն Մասկին, ով ունի 214 միլիարդ դոլար կարողություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում