Հակակոռուպցիոն դատարանը որոշում կայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը երկու ամիս ժամկետով։
Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է բողոքարկել խափանման միջոցի ընտրության որոշումը։
Երեկ Քերոբյանին հրավիրել էին Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել։ Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:
Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին:
Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝«Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում