ՔՏՀԱ տեսչական մարմինն ամփոփել է 2023 թ. աշխատանքը

2 Min Read

2023 թվականի ընթացքում ՔՏՀԱ տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով տրանսպորտային անվտանգության բնագավառում նախատեսված էր կատարել 39 ստուգում կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում:

Փաստացի իրականացվել է 28 ստուգում: 11 ստուգում չի իրականացվել, քանի որ կազմակերպությունները դադարեցրել են իրենց գործունեությունը։

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է ոչ պլանային 1 ստուգում։

Ստուգումների արդյունքում 15 տնտեսավարող սուբյեկտներին տրվել են պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր: Տարվա ընթացքում բացահայտվել է 66 խախտում։

Ուղևորափոխադրումների բնագավառում իրականացվել է 18 վերստուգում, դրանց արդյունքում 11 տնտեսավարող սուբյեկտների ղեկավարներին տրվել են տեղեկանքներ թերությունների բացակայության վերաբերյալ։

2023թ․ ընթացքում տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ՀՀ 10 մարզերում և Երևանում գործող «Հայավտոկայարան» ՓԲԸ ավտոկայարաններում, ավտոկայաններում, երթակարգավարական կետերում, ինչպես նաև այդ տարածքներից դուրս կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիների սկզբնակետ/վերջնակետերում պարբերաբար իրականացվել են միջպետական, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման կազմակերպման գործընթացի, բեռնափոխադրումների, թեթև մարդատար ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրումների, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների օրինականության, տրասպորտային միջոցների շահագործման և տեխնիկական զննության անցկացման կայանների, գազաբալոնների տեղադրման/վկայագրման կայանների գործունեության, օտարման շերտերի և պաշտպանական գոտիների նկատմամբ 63274 վերահսկողական միջոցառումներ։

Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների փորձարկման կայաններում իրավական ակտերի նկատմամբ իրականացվել է 199 գործառույթ, գազալցակայաններում՝ տրանսպորտի բնագավառում իրավական ակտերի նկատմամբ՝ 1310 վերահսկողական գործառույթ։ Արդյունքում կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 4 արձանագրություն։

Թեթև-մարդատար ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ իրականցվել է 285 վերահսկողական միջոցառում, կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 104 արձանագրություն։

Տեխնիկական զննության կայաններում իրականցվել է 432 վերահսկողական միջոցառում, կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 50 արձանագրություն։

Տեսչական մարմնի տարածքային բաժինների (բացառությամբ Երևանի) տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից իրականացվել են մարզերի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների օրինականության նկատմամբ վերահսկոություն։

Գույքագրվել են միջպետական ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված 451 գովազդային վահանակներ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 109 արձանագրություն։

Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացվել է 2650 վերահսկողական միջոցառում, կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 295 արձանագրություն։

Բեռնափոխադրումների նկատմամբ իրականացվել է 57871 վերահսկողական միջոցառում, կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 3687 արձանագրություն։ Մասնավորապես ՝ Սիսիանի անշարժ կշռման կայանում կատարվել է 56 902, Արմավիրի անշարժ կշռման կայանում՝ 889, շարժական կշեռքներով՝ 80 կշռում, ընդամենը՝ 57 871 կշռում։

Կիսվեք այս հոդվածով