Ցուցումներ են տրվել կառուցապատողին, կապալառուին, տեխնիկական հսկողություն իրականացնողին

1 Min Read

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքաշինական գործունեության վերահսկողության մասնագետների հետ վերահսկողական այցով եղել է ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նշված մարզերի տարբեր համայնքներում ծանոթացել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին։

ՏՄ ղեկավար կազմը տեղում ցուցումներ է տվել կառուցապատողին, կապալառուին, տեխնիկական հսկողություն իրականացնողին, իսկ Արագածոտնի և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ են տրվել՝ հետևողական և խիստ վերահսկողության տակ պահել պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։

Առանձնակի կարևորվել է նախատեսվող կառույցներում հաշմանդամության մատչելիության նորմերի պարտադիր ապահովման հարցը։

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ նման վերահսկողական այցերը հանրապետության ամբողջ տարածքում կլինեն պարբերական։

Կիսվեք այս հոդվածով