Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի

1 Min Read

Իրանը Հայաստանի հետ համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստում պատրաստակամություն է հայտնել ՀՀ արտահանել իրանական արտադրության դեղագործական արտադրանք։ Այս մասի գրում է IRNA-ն։

Փետրվարի 14-ին կայացած Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի ընթացքում երկուստեք մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ։

Իրանի Պարենի և դեղերի վարչության (IFDA) ղեկավար Հեյդար Մոհամադին հայտարարել է, որ իրենք պատրաստ են Հայաստան արտահանել հայրենական արտադրության դեղամիջոցներ։

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշել է, որ Իրանը զգալի առաջընթաց է գրանցել դեղերի և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում։ «Հայաստանը ողջունում է Իրանի հետ համագործակցությունը բժշկական զբոսաշրջության, դեղագործական ապահովագրության և առողջապահության ոլորտներում»,- ասել է փոխնախարարը:

Նշենք նաև, որ նիստի շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։

Երկու կողմերը պայմանավորվել են ավելացնել երկկողմ առևտուրը մինչև տարեկան 3 միլիարդ դոլար։ 

 

Կիսվեք այս հոդվածով