Ասիայից Եվրոպա մատակարարումների գինը 400 %-ով աճել է Կարմիր ծովում հարձակումների պատճառով

1 Min Read

Կարմիր ծովում հարձակումների պատճառով Ասիայից Եվրոպա ապրանքների առաքման ժամկետն ավելացել է 10-15 օրով, իսկ փոխադրման արժեքը՝ 400%-ով։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարմիր ծովից բեռնափոխադրումների վերահղման պատճառով Եվրոպայի և Ասիայի միջև առաքման ժամկետներն ավելացել են 10-15 օրով, իսկ դրանց ծախսերն աճել են 400 տոկոսով»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Ջենտիլոնին հույս է հայտնել, որ այս խնդիրները չեն հանգեցնի Եվրամիությունում գնաճի զգալի աճի, թեև «մատակարարման հետագա խախտումները կարող են հանգեցնել գների բարձրացման»։

 

Կիսվեք այս հոդվածով