Apple Vision Pro-ի օգտատերերը գնելուց երկու շաբաթ անց սկսել են վերադարձնել սարքերը ՝ պատճառաբանելով, որ դրանք առաջացնում են գլխացավեր, գլխապտույտ և սահմանափակ օգտագործման համար են նախատեսված։
The Independent-ի փոխանցմամբ՝ 3500 դոլար արժողությամբ «խառը իրականության» ակնոցները, որոնք փետրվարի 2-ին թողարկվել են ԱՄՆ-ում, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը նկարագրել է որպես «հաշվողական նոր դարաշրջանի սկիզբ»։ Այն կրողներին առաջարկում է հավելյալ իրականություն զգալու հնարավորություն։
«Իմ նոր գնած Apple Vision Pro-ն բացելուց և անմիջապես օգտագործելուց հետո՝ երկու ժամ անց, ես որոշեցի այն վերադարձնել»,- փետրվարի 13-ին X-ում գրել է տեխնիկական գործադիր տնօրեն Ալեքսանդր Տորենեգրան:
Ընկերությունը չի հերքում, որ սարքն օգտագործելու հետևանքով կարող են առաջանալ կողմնակի էֆեկտներ։ «Հաշվի առնելով, որ սարքն ունի ընկղմող բովանդակություն՝ հավանականությունը մեծ է՝ որոշ մարդիկ կունենան գլխապտույտեր»,- ասվում է ընկերության աջակցության էջում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում