Հայաստանում բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլի համար կհատկացվի ավելի քան 35 մլն դրամ

1 Min Read
ՀՀ-ում փետրվարին կայանալիք բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլի համար պետբյուջեից կհատկացվի ավելի քան 35 մլն դրամ։
Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Փետրվարի 17-26-ն ընկած ժամանակահատվածում Ավստրիայում և Երևանում անցկացվելու է բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլը։
Հայաստան-Ալբանիա հանդիպումը ՀՀ-ում կանցկացվի փետրվարի 23-26-ը։
«Վերջին տարիներին բասկետբոլի ազգային հավաքականը գրանցել է աճ բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 19-23-ը 21 պատվիրակով մասնակցելու է Ավստրիայում Հայաստան-Ավստրիա խաղին, իսկ փետրվարի 23-26-ը Հայաստանը հյուրընկալելու է Ալբանիայի բասկետբոլի ազգային հավաքականին։ Նախընտրական փուլի խաղը տեղի է ունենալու փետրվարի 25-ին։ Ալբանիայի պատվիրակությունը ներկայանալու է 28 պատվիրակով»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է, որ ՀՀ-ում նախընտրական փուլն անցկացնելու համար բասկետբոլի ֆեդերացիային հարկավոր է բասկետբոլային զույգ օղակ վահան/կցված 24 վայրկյանի սարքերով։
Կիսվեք այս հոդվածով