ՀՌՀ նախագահի աշխատավարձը կբարձրանա. որքան կկազմի այն տարեկան

1 Min Read
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձերը կբարձրանան։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ ունեցող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխություններով ՀՌՀ նախագահի աշխատավարձի դրույքաչափի գործակիցը կհավասարեցվի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրությանը։

Եթե նախկինում ՀՌՀ նախագահը` Տիգրան Հակոբյանը, ստանում էր ամսական 832 հազար դրամ, ապա փոփոխությունից հետո կստանա 1 մլն 166 հազար դրամ։

ՀՀ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները կկազմեն տարեկան շուրջ 38 մլն դրամ:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով