2024-ին որքան կհատկացվի ճանապարհային ցանցի բարելավմանը

1 Min Read
Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, թե որքանով են աճել պետական բյուջեի՝ ճանապարհային ցանցի զարգացմանն ուղղված ծախսերը 2020-2024 թվականներին:
Ըստ այդմ՝ ՀՀ Կառավարությունը նախատեսում է 2024 թվականին ճանապարհային ցանցի զարգացմանը հատկացնել 119 միլիարդ 530 միլիոն դրամ, ինչը մոտ 15%-ով ավելի է, քան 2023 թվականի համար Կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 2.3 անգամ ավելի է, քան 2020 թվականինը։
2024 թվականին ճանապարհային ցանցի բարելավմանը կհատկացվի պետական բյուջեի ծախսերի 3.7%-ը՝ 2020 թվականի 2.7%-ի փոխարեն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով