Twitter Inc. նախազգուշացրել է աշխատակիցներին ֆինանսական խնդիրների պատճառով բոնուսների ու խրախուսանքների կրճատման մասին, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին նամակը, գրում է Interfax-ը։
Ընկերությունը հայտնում է, որ 2022 թվականի հունվարից սկսած բախվել է լուրջ խնդիրների, որոնք բացասաբար են անդրադարձել եկամուտների վրա։ Twitter Inc.-ն այս խնդիրների առաջացումը պայմանավորում է մի շարք գործոններով, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության իրավիճակով և Իլոն Մասկի հետ գործարքի շուրջ անորոշությամբ։
Twitter-ը երկրորդ եռամսյակում կրճատել է եկամուտը 1%-ով և գրանցել զուտ վնաս՝ դա վերագրելով նույն պատճառներին։
Դրամական ֆոնդը, որը սովորաբար օգտագործվում է աշխատակիցների բոնուսների և խրախուսումների համար և կախված է ընկերության գործառնական արդյունավետությունից, կազմում է Twitter-ի կողմից տարվա սկզբին հաստատվածի միայն կեսը:
2022 թվականի սկզբից Twitter-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 1,8%-ով և այժմ կազմում է մոտ 33,7 միլիարդ դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում