Չի կարող 30 տարի տրանսպորտի գինը նույնը մնալ. Ավինյան

1 Min Read

Միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագծի քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշել է 1996-1997 թվականները, երբ նստում էր «Ռաֆ» կամ «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցներ, որոնց դուռը երթևեկության ընթացքում պետք էր ձեռքով պահել, որպեսզի չբացվի:

Նրա խոսքով՝ այդ ժամանակաշրջանից անցել է 30 տարի, ու դեռ 100 դրամի մասին ենք խոսում, բայց երթևեկում ենք MAN-երով, 8.5 մետրանոց ավտոբուսներով:

«Այո՛, պիկ ժամերին խնդիրներ ունենք, բայց եկեք, այնուամենայնիվ, այս պոպուլիզմի ժանրից անցնենք էլի, որովհետև չի կարող 30 տարի տրանսպորտի գինը նույնը մնալ, մենք էլ ասենք՝ ժողովո՛ւրդ ջան, ամեն ինչ նորմալ է: Տրանսպորտային համակարգը փոխվում է, չէ՞: 200 ավտոբուս ասում ենք, որ բերելու ենք, հավատում ենք, չէ՞, որ բերելու ենք այս տարի»,- ասել է Ավինյանը:


Տրանսպորտի ուղեվարձը պետք է փոխվի, եթե չենք ուզում 10 տարի հետո կանգնենք նույն տաշտակի առաջ. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Միասնական տոմսային համակարգի ներդրման մասին որոշման նախագիծը հանվել էր Երևանի ավագանու նիստի օրակարգից հարցն ավելի համապարփակ քննարկելու նպատակով:

Ավագանու նիստին, սակայն, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ տրանսպորտային սակագնի փոփոխության նախագիծը կքննարկվի, բայց նախագծի մասով քվեարկությունը կհանվի:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով