Եթե սխալը հնարավոր է ուղղել, ուրեմն դեռ չես սխալվել. Ժողովրդական իմաստություններ

1 Min Read

Երեխան հյուր է քո տանը. կերակրիր, ուսուցանիր, ազատ արձակիր:
հնդկական

Հիմարին խորհուրդներ տալը նշանակում է զայրացնել նրան:
հնդկական

Այն տունը, որտեղ ծիծաղում են, այցելում է Երջանկությունը:
ճապոնական

Երբ խոսում ես, քո խոսքերը քո լռությունից լավը պիտի լինեն:
արաբական

ՈՒսուցիչը միայն դուռն է բացում, իսկ մտնելն արդեն ձեզ վրա է:
չինական

Ուզում ես ճանաչել մարդուն, ցնցի՛ր նրան. Մարդն անոթ է, ինչով լի է, այն էլ դուրս կթափի:
հնդկական

Լավ գործի համար պարգևատրեք ինքներդ ձեզ:
հրեական

Եթե սխալը հնարավոր է ուղղել, ուրեմն դեռ չես սխալվել:
արևելյան

Անընդմեջ արևոտ օրերն անապատ են ծնում:
արաբական

Դու ծնվել ես եզակի, մի՛ մեռիր որպես կրկնօրինակ:
հնդկական

Շատ քաղցր մի եղիր, այլապես կուտեն, շատ դառը մի եղիր, այլապես դուրս կթքեն:
հրեական

Աստված քեզ դեմք է տվել, բայց արտահայտությունը դու պիտի ընտրես:
արևելյան

Եթե ուզում ես արագ գնալ, գնա մենակ, եթե ուզում ես հեռուն գնալ, գնա խմբով:
շոտլանդական

Կինն առանց ամուսնու լքված այգի է, տղամարդն առանց կնոջ՝ անապատում դեգերող ճամփորդ։                               արևելյան

Share This Article