Երեխան հյուր է քո տանը. կերակրիր, ուսուցանիր, ազատ արձակիր:
հնդկական
Հիմարին խորհուրդներ տալը նշանակում է զայրացնել նրան:
հնդկական
Այն տունը, որտեղ ծիծաղում են, այցելում է Երջանկությունը:
ճապոնական
Երբ խոսում ես, քո խոսքերը քո լռությունից լավը պիտի լինեն:
արաբական
ՈՒսուցիչը միայն դուռն է բացում, իսկ մտնելն արդեն ձեզ վրա է:
չինական
Ուզում ես ճանաչել մարդուն, ցնցի՛ր նրան. Մարդն անոթ է, ինչով լի է, այն էլ դուրս կթափի:
հնդկական
Լավ գործի համար պարգևատրեք ինքներդ ձեզ:
հրեական
Եթե սխալը հնարավոր է ուղղել, ուրեմն դեռ չես սխալվել:
արևելյան
Անընդմեջ արևոտ օրերն անապատ են ծնում:
արաբական
Դու ծնվել ես եզակի, մի՛ մեռիր որպես կրկնօրինակ:
հնդկական
Շատ քաղցր մի եղիր, այլապես կուտեն, շատ դառը մի եղիր, այլապես դուրս կթքեն:
հրեական
Աստված քեզ դեմք է տվել, բայց արտահայտությունը դու պիտի ընտրես:
արևելյան
Եթե ուզում ես արագ գնալ, գնա մենակ, եթե ուզում ես հեռուն գնալ, գնա խմբով:
շոտլանդական
Կինն առանց ամուսնու լքված այգի է, տղամարդն առանց կնոջ՝ անապատում դեգերող ճամփորդ։ արևելյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում