Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակայանը համալրվեց ևս 30 նոր շարժակազմով:
Ավագանու հերթական նիստում համայնքին մատակարարված ավտոբուսների շահագործումը հանձնվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ համայնքն ընթացիկ տարում նախատեսում է 8.5 մետրանոց շուրջ 200 ավտոբուս ձեռք բերել, հետագայում՝ նաև 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուս։
Երևանը ձեռք կբերի ևս 200 հատ 8.5 մետրանոց ավտոբուս և 250 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուս.Ավինյան