Տեխնոլոգիական և մեդիա ոլորտներում հայտնի ամերիկյան և կանադական մի շարք ընկերություններ տարին սկսել են աշխատատեղերի կրճատմամբ կամ դրա պլանավորմամբ՝ ներկայիս անորոշ տնտեսության պայմաններում ծախսերը հնարավորինս սահմանափակելու համար, հայտնում է Reuters-ը:
Deutsche Bank-ը 3500 աշխատատեղ կկրճատի՝ շահութաբերությունը բարձրացնելու համար. Euronews
Մասնավորապես, 2024թ-ին աշխատատեղերի կրճատումներ արձանագրվել են Amazon-ի տարբեր ստորաբաժանումներում՝ Buy with Prime բաժնի աշխատակիցների մոտ 5% -ը, Audible audiobook-ի և podcasts-ի բաժնում՝ 5%, մի քանի հարյուր հաստիք հոսքային և ստուդիայի գործառնություններում, 35% Twitch հոսքային ստորաբաժանումում և մի քանի հարյուր ՝ One Medical-ի առողջապահական ստորաբաժանումներում և Amazon դեղատնում:
Alphabet-ում կրճատումները ներառում են տասնյակ աշխատակիցներ X լաբորատորիայի նոր տեխնոլոգիաների զարգացման բաժնից, հարյուրավոր աշխատակիցներ՝ գովազդի վաճառքի բաժնից և տարբեր թիմերից՝ ներառյալ Pixel-ի, Nest-ի և Fitbit-ի համար պատասխանատու ապարատային թիմը,
Microsoft-ը կրճատում է մոտ 1900 աշխատատեղ Activision Blizzard և Xbox խաղային ստորաբաժանումներում: IBM -ը նախատեսում է աշխատանքից ազատել աշխատակիցների մի մասին 2024 թ.-ի ընթացքում, բայց ավելի շատ աշխատանքի է ընդունում արհեստական բանականությանը միտված պաշտոնների համար:
EBay էլեկտրոնային առևտրի ընկերությունը նախատեսում է կրճատել մոտ 1000 աշխատատեղ կամ իր ներկայիս աշխատուժի մոտ 9% – ը:
Տեսախաղերի ծրագրային ապահովման մատակարար Unity Software (ԱՄՆ)-ը կրճատում է աշխատուժի մոտ 25% – ը կամ 1800 աշխատատեղ:
DocuSign-ը նախատեսում է կրճատել իր ներկայիս աշխատուժի մոտ 6% -ը կամ 400 աշխատակից: Ընդ որում, կրճատումների մեծ մասը տեղի կունենա վաճառքի և շուկայավարման թիմերում:
Snap -ը նախատեսում է կրճատել մոտ 528 աշխատատեղ կամ իր համաշխարհային աշխատուժի 10% – ը:
Salesforce -ը աշխատանքից ազատում է մոտ 700 աշխատողի կամ իր համաշխարհային աշխատուժի մոտավորապես 1% -ը: Ցանցային հսկա Cisco -ն նախատեսում է վերակազմավորել իր բիզնեսը, որը կներառի հազարավոր աշխատակիցների աշխատանքից ազատում:
Ինքնավար տրանսպորտային միջոցներ արտադրող Aurora Innovation ընկերությունը աշխատանքից ազատում է իր աշխատուժի 3% -ը:
Բրիտանական Sky մեդիա խումբը, որը պատկանում է Comcast-ին աս տարի նախատեսվում է կրճատել շուրջ 1000 աշխատատեղ իր ստորաբաժանումներում:
The Los Angeles Times-ը նախատեսում է աշխատանքից ազատել թերթի արհմիության մեջ մտնող 94 լրագրողի:
Business Insider-ը նախատեսում է աշխատանքից ազատել իր անձնակազմի մոտ 8% -ին:
Bell Canada-ն նախատեսում է կրճատել 4800 աշխատատեղ:
PayPal Holdings -ը նախատեսում է այս տարի կրճատել շուրջ 2500 աշխատատեղ կամ իր համաշխարհային աշխատուժի 9% -ը:
Citigroup-ը -ը նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում կրճատել անձնակազմի թիվը 20,000-ով:
Nasdaq ֆոնդային օպերատորը նախատեսում է կրճատել հարյուրավոր աշխատատեղեր, քանի որ այն ինտեգրում է Adenza FinTech ընկերությունը իր բիզնեսում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում