ՀՀ ֆինանսական համակարգում օրերս արձանագրված ամենաքննարկվող իրադարձությունը թերևս HSBC բանկի հեռանալն էր Հայաստանից. Արդշինբանկը հայտարարել էր HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի մասին։
Տնտեսության ցանկացած ոլորտում հնարավոր են նման գործարքներ, որոնց օրինականությունը դիտարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ ՄՊՀ-ի, և ԿԲ-ի կողմից։
Չնայած այն հանգամանքին, որ այս գործարքը վերահսկողության ներքո է, հանրությունը սկսել է մեկնաբանել իրավիճակը տարբեր կողմերից։
Ինչու է բրիտանական խոշորագույն բանկը՝ HSBC-ն, հեռանում Հայաստանից
Գործարքին անդրադարձել են տարբեր լրատվական կայքեր, որոնցում հարցը դիտարկվում է հիմնականում Էյչ-Էս-ԲԻ-ՍԻ Հայաստան բանկի տեսանկյունից։
Իսկ ինչպիսին է Արդշինբանկը թվերով։
Այն ՀՀ խոշորագույն բանկերից մեկն է, որը գործում է արդեն ավելի քան 20 տարի։ Այս ընթացքում այն կարողացել է անցնել Հայաստանի տնտեսության համար բազմաթիվ դժվար և շրջադարձային փուլերով։
Արդշինբանկն ունի Հայաստանում ամենաընդլայնված մասնաճյուղային ցանցը՝ 66 մասնաճյուղ Երևանում և մարզերում և մեկ ներկայացուցչություն Փարիզում։
Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ 2023թ-ին բանկն արժանացել է մի շարք մրցանակների․ «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում», Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող «AMX AWARD» ամենամյա մրցանակաբաշխություն, «Տարվա մանրածախ բանկ Հայաստանում»՝ ըստ Asian Banking & Finance ամսագրի, «Լավագույն բանկը Հայաստանում»՝ ըստ Euromoney ամսագրի։
Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում` ըստ Global Banking & Finance Review-ի։ Բանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին, «Best corporate bank» (Լավագույն կորպորատիվ բանկ)՝ ըստ Euromoney ամսագրի, «Best Bank for ESG» (Լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ)՝ ըստ Euromoney ամսագրի։
BanksNews-ն ուսումնասիրել է Արդշինբանկի հաշվետվությունները, ինչպես նաև ՊԵԿ-ի տվյալները`առանձնացնելով բանկի գործունեության մի շարք առանցքային ցուցանիշներ․
Բանկի ակտիվների, պարտավորությունների և սեփական կապիտալի ծավալները 2023թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են համապատասխանաբար՝ ֏1․6, ֏1․4 տրլն, և ֏191 մլրդ։ 2022թ-ի դեկտեմբերի 31-ի համեմատ դրանք աճել են համապատասխանաբար 5%-ով, 2%-ով, և 32%-ով։
2023թ-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում բանկի շահույթի ծավալները կազմել են ֏63 մլրդ։ Վերջինս 2022թ-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 0,7%-ով։ Բանկն ընդգրկված է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։
2023թ-ին բանկը վճարել է մոտ ֏25 մլրդ-ի հարկ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում