Տրանսպորտի գնի հարցը միայն ֆինանսական խնդիր չէ, դա նաև շատ կարևոր սոցիալական հարց է և պետք է քննարկել ֆինանսական դժվարություններ ունեցողներին արտոնություններ տրամադրելու հարցը։ Այս մասին այսօրԵրեւանի ավագանու նիստում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը։
«Պետք է աշխատանքն իրականցվի թիրախային, որպեսզի սուբսիդիան տանք այն խմբերին, որոնք իսկապես դրա կարիքն ունեն։ Ասենք մարդիկ, որ ամսական 700-800 հազար աշխատավարձ են ստանում, ասում են՝ դե ես քիչ եմ տրանսպորտից օգտվում, իմ քիչ օգտվելու համար ինձ ի՞նչ փաթեթ կառաջարկեք։ Դե կներեք էլի՝ ոչ մի»,- նշեց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում