Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման դեպքում կարող են հասնել ինքնաֆինանսավորման:
Նրա խոսքով՝ այս թեմայի շուրջ ներսում դեբատ ունեն։
«Պարոն Գրիգորյանը կարծում է, որ պետք է շարունակենք սուբսիդավորել։ Ես այդպես չեմ կարծում. ես կարծում եմ՝ էֆեկտիվ կառավարման ու գործարկման դեպքում առնվազն ինքնաֆինանսավորման հասնել այս նոր համակարգով»,- ասել է նա։
Ըստ Ավինյանի՝ դեռ պետք է վերանայվեն տոմսերի սակագները։
«Պարոն Գրիգորյանն ասաց, որ տեղափոխողի սահմանափակումները պետք է դուրս գան։ Բայց նույնիսկ այդ նախագծով պետք է ունենանք ինքնաֆինանսավորվող տրանսպորտային համակարգ»,- նշել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում