Քերոբյանը ներկայացրել է տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման ծրագիրը

1 Min Read
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են հայ-ֆիննական գործակցության հեռանկարները, մասնավորապես՝ կառուցապատման, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում։
Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը և տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման ծրագիրը։
Ներդրումների իրականացման համար առավել հեռանկարային ոլորտների թվում ֆիննական կողմը մատնանշել է հանքարդյունաբերության, կառուցապատման, անտառատնկման և վերականգնվող էներգետիկայի բնագավառները։
Կիսվեք այս հոդվածով