Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է արտոնյալ խմբերի համար տրանսպորտի սակագնին:
Նրա խոսքով՝ արտոնյալ խմբերը, արտոնության տեսակները պետք է քննարկվեն այս որոշման ընդունումից, դրա պարամետրերը պարզ լինելուց հետո:
«Բայց չեմ էլ կարծում, թե այստեղ հեծանիվ ենք հորինելու. արտոնյալ խմբերը համաշխարհային փորձով փոքրիշատե պարզ են, և կարծում եմ՝ ուսանողներն ու դպրոցականներն այդ խմբերում լինելու են։ Իսկ թե արտոնության չափն ու տեսակն ինչպես է լինելու, քննարկման հարց է»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում