ԵԱՏՄ-ում ավտոմեքենաների ներկրման վերահսկողությունը կխստացվի

1 Min Read

Եվրասիական տնտեսական միության ներսում նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրման նկատմամբ:

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է, որ Եվրասիական միջկառավարական խորհուրդն ուժեղացնի վերահսկողությունն այն մեքենաների նկատմամբ, որոնք արտոնությունների կարգով ձևակերպված են մի երկրում, բայց փաստացի օգտագործվում են միության անդամ այլ երկրում:

ԵԱՏՄ մասնակիցներին առաջարկվում է մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը վերահսկողության միասնական մեխանիզմ և մաքսատուրքերի լրացուցիչ հաշվեգրման հնարավորություն ստեղծել։

Պրոֆիլային գերատեսչությունները կարող են պարտավորեցնել ամիսը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել միության անդամ երկրների տարածք ներմուծվող ապրանքների միջին արժեքի մասին, որպեսզի ներկրվող մեքենաների արժեքը ներմուծման ժամանակ ցածր չնշվի։

Կիսվեք այս հոդվածով