Ջեֆ Բեզոսը վաճառել է 2 մլրդ դոլարի բաժնետոմսեր.Reuters

1 Min Read

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մոտ 12 միլիոն բաժնետոմս է վաճառել առցանց մանրածախ և ամպային ծառայություններ մատուցող ընկերությանը մոտ 2 միլիարդ դոլարով, ասվում է ընկերության հայտարարության մեջ,– գրում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ Amazon-ը հայտարարել է, որ Բեզոսը կվաճառի ընկերության մինչև 50 միլիոն բաժնետոմս:

Համաձայն ընկերության վերջին տարեկան հաշվետվության՝ վաճառքի պլանը, որն իրականացվում է որոշակի պայմանների բավարարման դեպքում, ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 8-ին և կգործի մինչև 2025 թվականի հունվարի 31-ը:

Նշվում է, որ 2021 թվականին Բեզոսը լքել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը և ստանձնել գործադիր նախագահի պաշտոնը: 1994 թվականին էլ հիմնադրել է Amazon-ը։

Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային ցանկում ներկայումս Բեզոսն աշխարհում երկրորդ ամենահարուստ մարդն է ՝ 200 մլրդ դոլար կարողությամբ:

TAGGED:
Share This Article