Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը ներկայացրել է մայրաքաղաքի շրջաններում նստարանների վերականգնման ուղղությամբ արված քայլերը։
Աջափնյակ․ տեղադրվել է 100 նստարան
Ավան․ վերանորոգվել է 60, տեղադրվել՝ 60 նստարան
Արաբկիր․ վերանորոգվել է 350 նստարան
Դավթաշեն․ վերանորոգվել է 160, հիմնանորոգվել՝ 30 նստարան
Էրեբունի․ վերանորոգվել է 136, տեղադրվել՝ 53 նստարան
Կենտրոն․ վերանորոգվել է 30, տեղադրվել՝ 200 նստարան
Մալաթիա-Սեբաստիա․ վերանորոգվել է 565, տեղադրվել՝ 295 նստարան
Նոր Նորք․ վերանորոգվել է 600, տեղադրվել՝ 216 նստարան
Նորք-Մարաշ․ վերանորոգվել է 15 նստարան
Նուբարաշեն․ վերանորոգվել է 82, տեղադրվել՝ 50 նստարան
Շենգավիթ․ վերանորոգվել է 105 նստարան
Քանաքեռ-Զեյթուն․ վերանորոգվել է 105, տեղադրվել՝ 120 նստարան
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է նստարանների մասով ունենալ հստակ ստանդարտներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում