Ավարտվել են Տիգրան Մեծ պողոտայի լեդավորման աշխատանքները՝ Արցախից Խորենացի հատվածը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ Արցախից դեպի հրապարակ հատվածը գտնվում է 28 փողոցների ծրագրում։
«Երքաղլույս»-ից վստահեցրել են՝ վերը նշված հատվածը կիրականացվի այս տարվա ընթացքում։
Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է Թումանյան փողոցի լարերը գետնի տակ անցկացնելու գործընթացը։ Քաղաքապետին հայտնեցին, որ գործընթացը շարունակվում է:
Վարդակների հեռացման աշխատանքները շարունակվում են, այդ թվում՝ Խորենացի և Վարդանանց փողոցներում։ Ընթացքի մեջ են։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նկատել է, որ պետք է նաև զուգահեռ աշխատանք իրականացնել Կենտրոն վարչական շրջանում՝ Ամիրյան փողոցի օրինակով լայնակի բոլոր լարանցումները գետնի տակ իջեցնելու նպատակով:
«Բոլորի հետ պետք է խոսել, երբ որ մենք լարերը անցկացնում ենք գետնի տակ, մասնավոր բոլոր լարերն էլ իմանան, որ նույնպես պետք է այդ պրոցեսի մասնակից լինեն: Այսինքն՝ չենք կարող այնտեղ աշխատանք անել, ու ինչ-որ մի բան կախված մնա»,- ասել է Ավինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում