ICE բորսայի տվյալներով՝ կակաոյի հատիկների արժեքը հասել է պատմական ռեկորդի՝ 1 տոննայի դիմաց ավելի քան 5.5 հազար դոլար, – այս մասին գրում է Известия.ru-ն:
Սակարկությունների ընթացքում կակաոյի հատիկների մատակարարման մարտ ամսվա գինը 1 տոննայի դիմաց հասել է 5 578 դոլարի։
Նշվում է, որ նախորդ պատմական ռեկորդը սահմանվել էր 1977 թվականին, և կազմել էր 5.4 հազար դոլար։
Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր Ռուսաստանում շոկոլադի հնարավոր թանկացման մասին: Դա բացատրվել է նրանով, որ շոկոլադե արտադրանքի գնի վրա առաջին հերթին ազդում է հումքի արժեքը, որը չի արտադրվում տվյալ երկրի տարածքում։
Այսպիսով, գնաճը կապված է ռուբլու փոխարժեքի փոփոխության, ինչպես նաև Կոտ դ’Իվուարում և Գանայում բերքի կրճատման հետ կապված մտավախությունների հետ, որոնք կակաոյի հատիկների հիմնական արտադրողներն են:
Պարենային ապրանքների B2B շուկայի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ 2023 թվականին ռուսները սկսել են ավելի շատ շոկոլադ գնել։
Փորձագետներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ շոկոլադե սալիկների պահանջարկը 2023 թվականի ամռանը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 65%-ով, իսկ շոկոլադի պահանջարկը՝ 25%- ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում