Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 մետաղական կմախքով տերասային տախտակներով պատրաստված նստարանների վերաբերյալ զեկուցվել է, որ արտադրողի կողմից տրվել է տեղեկանք տախտակների մշակման փուլերի վերաբերյալ, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ նստարանները և տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, իսկ որակի վերաբերյալ նշվել է, որ այն չի համապատասխանում պահանջված որակին և գնին:
Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել` դրանք վերականգնելու կամ փոխարինելու համար, նշել` պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա: Քաղաքապետին զեկուցվել է, որ վերջինս պարտավորվել է 20 օրում վերացնել թերությունները:
«Պետք է խնդրեմ,որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում,որովհետև դուք ունեք աշխատակիցներ, նրանք թերացել են, հետևապես համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Եթե երևանցիներն ինչ-որ բանի համար վճարում են, դրան պետք է պատասխանատվությամբ վերաբերվել»,- ասել է քաղաքապետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում