Տնտեսական ցուցանիշներն ինչպիսի աճեր ու անկումներ են գրանցել 2023թ-ին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

2023թ-ը չափազանց բարդ տարի էր Հայաստանի և աշխարհի համար։ Այս լարված իրավիճակում Ադրբեջանը կարողացավ Հայաստանին ռազմավարական պարտության մատնել։ Մեր տնտեսությունը դեռևս շարունակում է կրել վերջին իրադարձությունների ազդեցությունը, մյուս կողմից շարունակվում են սրվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Այս ամենն, անշուշտ, մեծ ռիսկեր է ստեղծում ՀՀ ներքին և արտաքին տնտեսական միջավայրի համար։

Այնուամենայնիվ, այս ամենով հանդերձ, ՀՀ տնտեսությունը շարունակում է շնչել։ Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսությունում 2023թ-ին իրավիճակը եղել է հետևյալը․ 

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏2,783,215 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏619,686 մլն: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է ֏948,040 մլն։ 

2023թ-ին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏5,492,384 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏3,025,912 մլն արդյունքները: 2023թ-ին ՀՀ-ում արտադրվել է 8,845 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ-ին կազմել է ֏269,994։ Արտահանման և ներմուծման ծավալները կազմել են համապատասխանաբար $8,415 և $12,308 մլն։


ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը 2022թ.-ին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2023թ-ին արձանագրած արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ին արձանագրված մակարդակների հետ

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2023թ-ին 2022թ-ի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի /ՏԱՑ/ աճը կազմել է 9,4%։

2023թ-ին նախորդ տարվա համեմատ միակ անկումը արձանագրվել է գյուղատնտեսությունում։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալները նվազել են 0,3%-ով:

Ամենամեծ աճը դիտվել է արտահանման ծավալների մասով։ Վերջինս 2023թ-ին 2022թ-ի համեմատ աճել է մոտ 55%-ով։ Ներմուծման ծավալները 2023թ-ին նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 40%-ով։

2023թ-ին նախորդ տարվա համեմատ ծառայությունների ծավալներն աճել են մոտ 10%-ով։ 2023թ-ին 2022թ-ի համեմատ գների աճը կազմել է 2%։

Միջին ամսական անվանական աշխատավարձերի աճը 2023թ-ին 2022թ-իհամեմատ կազմել է մոտ 15%։

 

Կիսվեք այս հոդվածով