Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի՝ քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետների համար սահմանվել են հավելավճարներ

1 Min Read

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ և ավելացնել նրանց վարձատրության չափը:

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի՝ քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետների համար սահմանել հավելավճարներ՝ կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներին համապատասխան մասնագետի կողմից կոմիտեի լիազորություններից բխող, մասնագետի աշխատանքային պայմանագրերով և պաշտոնի նկարագրերով նախատեսված: Ինչպես նաև առանձին դեպքերում՝ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, կոմպետենցիայի հիման վրա գործառույթների իրականացման համար, իսկ աշխատանքային ստաժի համար մասնագետին տրվում է հավելավճար կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար:

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումը թույլ կտա նախ և առաջ դադարեցնել կոմիտեում առկա սակավ մասնագետների շարունակական արտահոսքը և կայունացնել անկումային իրավիճակը՝ ներգրավելով համապատասխան մասնագետների:

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը նշել է, որ տարիներ շարունակ անհնարին է եղել համալրել կոմիտեի թափուր հաստիքները. 2021-2023 թթ. իրականացրել են քաղաքացիական ծառայության 55 մրցույթ, որից 21-ն ընդհանրապես չի կայացել հայտատուների բացակայության կամ մասնակիցների անհամապատասխանության պատճառով:

Կիսվեք այս հոդվածով