Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետով 2023 թվականին Հայաստան է մուտք գործել Հայաստանի 38 քաղաքացի, մեկնել է՝ 28-ը:
Այս տվյալները հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել էր Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանը, և Մարգարայի անցակետը ուղիղ երեք տասնամյակ չէր գործում:
Երկու երկրների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում