Հայաստանի և Բանգլադեշի միջև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու հնարավորություններն ավելին են, քան օգտագործվում են. Տերյան

1 Min Read

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը Բանգլադեշի Ժողովրդավարական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԲԺՀ Առևտրի նախարարի տեղակալ Տապան Կանտի Գոշի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Բանգլադեշի միջև առևտրային կապերի ամրապնդմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնեսության, արդյունաբերության, տեքստիլի, բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկ և այլ ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերի։

Նարեկ Տերյանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու հնարավորություններն ավելին են, քան օգտագործվում են և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելուն։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել գործարար պատվիրակությունների փոխայցելություններ։

Կիսվեք այս հոդվածով