Իրաախախտումներ են արձանագրվել 39 ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ

1 Min Read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։

Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է 161 իրավախախտման դեպք, կիրառվել է 112 վարչական տույժ, 45 850 000 դրամի տուգանք։

2023 թվականի ընթացքում շրջակա միջավայրին պատճառվել է 1 638.276 029 դրամի վնաս, ապօրինի ջրօգտագործման հետևանքով կասեցվել է 33 գործունեության։

Արձանագրված խախտումներից 39-ը ձկնաբուծության ոլորտում են եղել, 14-ը՝ ՏԻՄ գործունեության, 10-ը՝ արտադրության, 6-ը՝ էլեկտրաէներգիայի արտադրության, իսկ 76-ը՝ այլ ոլորտներում։

Կիսվեք այս հոդվածով