Նախատեսվում է իրագործել ժամանակակից ջերմոցային տնտեսություն հիմնելու ծրագիր

1 Min Read
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 8-ին տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արարողություն։
Նախարարության կողմից հուշագրերը ստորագրել է նախարար Վահան Քերոբյանը, ընկերությունների կողմից՝ տնօրեն Վահե Ղազարյանը։
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Ս․Ա․Ֆ․Ա․» ՍՊԸ-ը կողմից նախատեսվում է իրագործել ժամանակակից ջերմոցային տնտեսություն հիմնելու ծրագիր՝ «Այսբերգ» տեսակի հազարի ցանքատարածությունների մշակման նպատակով։
«Ագրոփիգ» ՍՊԸ-ն նախատեսում է իրագործել խոզաբուծական ֆերմայի և մսի վերամշակման ծրագիր` հատուկ ընտրված ցեղատեսակների, ավտոմատացված նոր մեթոդների և ճշգրիտ մոնիթորինգի միջոցով բարձրորակ մսի արտադրություն հիմնելու նպատակով։
«Ագրիձոո» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրագործել Հայաստանում տավարաբուծական ֆերմայի ծրագիր։ Ծրագրի նպատակն է հատուկ ընտրված ցեղատեսակների, ավտոմատացված նոր մեթոդների և ճշգրիտ մոնիթորինգի միջոցով հիմնել բարձրորակ մսի արտադրություն։
Կիսվեք այս հոդվածով