Շատ ենք «թուքումուր» ուտում էս հարցում․ «անակնկալներ սպասվո՞ւմ են»․ վարչապետը՝ գլխավոր դատախազին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանի որդու` 24 993 քմ տարածքով հողամասը վերադարձվել է պետությանը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Փաշինյանը հետաքրքրվեց գործերի վաղեմության ժամկետների վերաբերյալ։

«Էս հարցում էսպես ասած շատ ենք թուքումուր ուտում։ Վաղեմության ժամկետները, հետո մի քիչ խորանում ենք, դատարանների ծանրաբեռնվածության խնդիրն է, և հարց է ծագում՝ այդ վաղեմության ժամկետները ամեն տեղ կա՞, թե Հայաստանում ենք էսպես արել»,- արձագանքեց վարչապետը։

«Ժամկետները դեֆորմացված չեն ու համապատասխանում են միջազգային չափանիշներին` այլ երկրներում կատարված նմանատիպ հանցանքների ժամկետներին»,– վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ մյուս հարցը, որի համար ՀՀ իշխանություններն էլի շատ են թուքումուր ուտում, դա ապօրինի գույքի բռնագանձումն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article